Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսն արդարացվել է, հայտնում է El Pais-ը:
Կատալոնիայի բարձրագույն դատարանը վերանայել է գործը և անբավարար ապացույցներով պայմանավորված՝ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը:
Դատարանը մերժել է նաև դատախազության և ենթադրյալ տուժող կողմի բողոքարկումը: Դատախազությունը պահաջում էր Ալվեսի ազատազրկման ժամկետը սահմանել 9, իսկ տուժող կողմը՝ 12 տարի:
Նախորդ տարվա փետրվարի 22-ին Կատալոնիայի դատարանը տիտղոսակիր ֆուտբոլիստին բռնաբարության համար դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման։ Ըստ այդ վարկածի՝ 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում Ալվեսը սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։