4,5 տարվա ազատազրկման դատապարտված Դանիել Ալվեսին դատարանը թույլ է տվել 1 միլիոն եվրո գրավի դիմաց դուրս գալ բանտից: «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստից վերցրել են երկու անձնագրերը, որպեսզի նա չկարողանա լքել Իսպանիան:
40-ամյա բարզիլացին վճարել է գրավը և իր փաստաբան Ինես Գվարդիոլայի հետ դուրս եկել բանտից: Նրան բազմաթիվ լրագրողներ են շրջապատել, սական Ալվեսը ոչինչ չի ասել:
Միաժամանակ, կատարցի ինսայդեր Մաբհուդ Ալ-Մարին գրում է, որ բրազիլացուն գրավը վճարելու համար 1 միլիոն եվրո է փոխանցել Մադրիդի «Աթլետիկոյի» նիդերլանդցի հարձակվող Մեմֆիս Դեպայը, որի հետ Ալվեսը խաղացել է «Բարսելոնայում»:
Սպասվում է, որ Ալվեսն ազատության մեջ կմնա մինչև կավարտվի նրա բողոքարկման դատավարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Կատալոնիայի դատարանը պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստին բռնաբարության համար դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման։ Միջադեպը տեղի էր ունեցել 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում, որտեղ բրազիլացին սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։


