Logo

Դանի Ալվեսը գրավը վճարելու համար վարկ է վերցրել

16:20 / 22.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը մեկ միլիոն եվրո վարկ է վերցրել, որպեսզի կարողանա վճարել բանտից դուրս գալու գրավը, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ավել վաղ Իսպանիայի դատարանը որոշում էր ընդունել դատավճռի բողոքարկումը քննարկելու ընթացքում ժամանակավորապես ազատ արձակել բրազիլացուն:

40-ամյա Ալվեսի ընկերները հրաժարվել են պարտքով գումար տրամադրել, իսկ իսպանական բանկերից մեկը չի մերժել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն ու նրա ընտանիքը 150 հազար եվրո էին հատկացրել ազատազրկման մեջ գտնվող Դանի Ալվեսին:

Փաստաբաններն այդ գումարն օգտագործել էին իրենց հաճախորդի ազատազրկման ժամկետը կրճատելու նպատակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ