Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը կարող է ժամանակավորապես ազատ արձակվել բանտից։
Mundo Deportivo-ն հայտնում է, Ալվեսը մեղադրող կողմին միջնորդություն է ներկայացրել` իրեն ժամանակավորապես ազատ արձակելու համար։ Այդ գործով լսումները տեղի են ունենալու մարտի 19-ին։ Եթե միջնորդությունն ընդունվի, ապա բրազիլացի նախկին ֆուտբոլիստը կմնա ազատության մեջ, քանի դեռ ուժի մեջ չի մտնել նրա դատավճիռը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ալվեսը մեղավոր ճանաչվելով բռնաբարության մեջ` դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման։ Միջադեպը տեղի էր ունեցել 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում, որտեղ բրազիլացին սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։


