Սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով 15 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո գրավի դիմաց ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կրկին կկկանգնի դատարանի առջև, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 40-ամյա բրազիլացին մեղադրվում է հեղինակային իրավունքի խախտման համար: 2020 թվականին Ալվեսը մասնակցում էր մի նախագծի, որն ուղղված էր կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարին:
Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը հրապարակել էր երգ, որը կոչվում է Avião: Երգի հեղինակներն են մի քանի հայտնի արտիստներ: Բրազիլացի կոմպոզիտորներ Ջուլիանո և Տիագու Մաթեուսները պնդում են, որ Ալվեսն իրենց անունները չի ներառել երգի հեղինակների ցանկում: