Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանդը գովեստի խոսքեր է ասել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հասցեին:
«Քրիստիանը Դանիայի սիրտն ու զարկերակն է: Հիանալի է, որ նա վերադարձել է: Երբ խաղադաշտում է, կարողանում է յուրահատուկ կերպով վերահսկել խաղի ռիթմը: Էրիկսենը մեծ ծավալի աշխատանք է կատարում, նրա փոխանցումներն աներևակայելի են: Նա անհավանական ֆուտբոլիստ է, իսկ որպես մարդ՝ ավելի լավը: Քրիստիանի սերը շատ մեծ է ֆուտբոլի հանդեպ»,- դանիացի մասնագետի խոսքը փոխանցում է Tipsbladet-ը:
Դանիայի հավաքականը Կատարում ընթացող ֆուտբոլի առաջնությունում նոյեմբերի 22-ին կմեկնարկի Թունիսի հավաքականի դեմ խաղով: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 17:00-ին: