Logo

Դանիայի հավաքականը՝ հանդբոլի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

11:39 / 30.01.2023Հանդբոլ
null

Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: 

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում դանիացիները 34-29 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հավաքականին:

Այդ հաղթանակի շնորհիվ Դանիայի ազգային թիմը նվաճել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում Իսպանիայի հավաքականը 39-36 հաշվով առավելության է հասել ընդունող երկիր Շվեդիայի նկատմամբ:

Հանդբոլի աշխարհի առաջնություն

Եզրափակիչ

Դանիա - Ֆրանսիա՝ 34-29

Երրորդ տեղի համար խաղ

Իսպանիա - Շվեդիա՝ 39-36

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ