«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել 26-ամյա կիսապաշտպան Դանիել Աղբալյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբալյանը 2021թ. հուլիսից հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում, 127 խաղում խփել է 12 գոլ, կատարել 14 ասիստ։ Նա «Փյունիկում» խաղացել է նաև 2019-21 թվականներին։
Աղբալյանը Չեռնոգորիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (2-2) նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում։
Կարդացեք նաև՝


