Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Բասկետբոլիստը միացել է Ռևդա քաղաքը ներկայացնող «Տեմպ-ՍՈՒՄԶ» ակումբին, որը հանդես է գալիս Սուպերլիգայում։ Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր:
«Տեմպ-ՍՈՒՄԶ»-ը Ռուսաստանի ճանաչված ակումբներից է, որը հանդես է գալիս թե՛ Սուպերլիգայում, թե՛ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Այս թիմը Սուպերլիգայի գործող չեմպիոնն է:


