Բասկետբոլի Հայաստանի Մ18 և Մ20 հավաքականների խաղացող Դանիել Սանամյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Սանամյանը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Սուպերլիգան ներկայացնող «Խիմկիի» հետ։
Հայ բասկետբոլիստը կխաղա մերձմոսկովյան ակումբի երիտասարդական թիմում։
Սուպերլիգան նշանակությամբ երկրորդ դիվիզիոնն է Ռուսաստանում։ «Խիմկին» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը։


