Դանիելե դե Ռոսին նշանակվել է «Ջենոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
42-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ռոման» և ՍՊԱԼ-ը, իսկ Իտալիայի ազգային հավաքականում եղել է Ռոբերտո Մանչինիի օգնականը։
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


