Logo

Դանիիլ Մեդվեդևը՝ Դուբայի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

21:35 / 04.03.2023Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը հաղթեց ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում:

Եզրափակիչում ռուս թենիսիստը 6-2, 6-2 հաշվով առավելության հասավ իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ (6-րդ ռակետ):

Կիսաեզրափակիչում Մեդվեդևը հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին, իսկ Անդրեյ Ռուբլյովն ավելի ուժեղ էր եղել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևից:

Սա երրորդ շաբաթվա ընթացքում աշխարհի 7-րդ ռակետի երրորդ հաղթանակն է եզրափակիչում: Australian Open-ում պայքարը վաղ լքելուց հետո նա հաղթել էր Ռոտերդամի ու Դոհայի մրցաշարերում:

Մեդվեդևը մրցաշարում հաղթելու համար կվաստակի 500 վարկանիշային միավոր ու 533 990 դոլար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբլյովը՝ 300 միավոր և 287 320 դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ