«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը նշանակվել է ակումբի մինչև 18 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
41-ամյա մասնագետը 2020թ. հոկտեմբերից «Կարմիր սատանաների» համակարգում է ու եղել է ակումբի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի օգնականը, 2021-2024թթ. զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Նա 2024թ. ապրիլին նշանակվել էր «Ման. Յունայթեդի» տեխնիկական մարզիչ։
Ֆլետչերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում՝ 2000-2015թթ., հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», 342 խաղում խփել է 24 գոլ, կատարել 31 ասիստ։