UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն հայտնել է, որ կավարտի կարիերան:
Մարտիկը UFC 318-ի շրջանակում հուլիսին կմենամարտի Մաքս Հոլոուեյի հետ: Այդ մենամարտը վերջինը կլինի Պորյեի կարիերայում:
«Սա կլինի իմ վերջին մենամարտը: Ես ձեռնոցս կկախեմ Լուիզիանայում, որտեղ սկսվեց ամեն ինչ:
Ամբողջ ճանապարհորդությունն սկսվեց այնտեղ, և ինձ համար մեծ պատիվ է UFC-ն ու Լուիզիանան միավորելը, որպեսզի ամեն ինչ ստացվի: Չգիտեի, որ այսպես կլինի, բայց եղավ»,- ESPN-ը մեջբերում է Պորյեի խոսքը:
Մենամարտը կկայանա հուլիսի 19-ին Նոր Օռլեանում:
UFC-ի մենամարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


