UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեն նշել է, թե ում հետ կցանականար մենամարտել բռնցքամարտի կանոններով:
«Իմ երազանքն է մտնել ռինգ և մենամարտել Նեյթ Դիասի դեմ» - ամերիկացի մարտիկի խոսքը մեջբերում է Sports Illustrated-ը:
Հիշեցնենք, որ Պորյեյի և Դիասի մենամարտը պետք է կայանար 2018 թվականին UFC-230 մրցաշարում, սակայն Դասթինը ստիպված եղավ չեղարկել այն ազդրի վնասվածքի պատճառով: