Logo

Դատարանն արգելել է Մարադոնայի «Ոսկե գնդակի» վաճառքն աճուրդում

16:44 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակ» մրցանակն արգելվել է վաճառել աճուրդում մինչև վեճի հանգուցալուծումը։ Նման որոշում են կայացրել Ֆրանսիայի դատական մարմինները, հաղորդում է ESPN-ը։

Մարադոնայի իրավահաջորդները նշել են, որ 1986թ․ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 1989 թվականին գողացել են Նեապոլի բանկերից մեկից, սակայն այն աճուրդում է հայտնվել երեք տարի առաջ։

Աճուրդը նախատեսված էր անցկացնել հունիսի 6-ին Փարիզում։

Հիշեցնենք, որ ԱԱ-1986-ում արգենտինացիները նվաճել էին չեմպիոնի տիտղոսը, իսկ Մարադոնան ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա