Logo

Ալաբայի խրատական պատասխանը ՊՍԺ-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:53 / 10.03.2022ՍՊՈՐՏ
Դավիդ Ալաբա

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Պարի Սեն-Ժերմենի» նկատմամբ «Ռեալի» հաղթանակին խիստ հուզական է արձագանքել Մադրիդի ակումբի և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան։

«Մի՛ նստեք մեր աթոռին»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստը Թվիթերում՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ ՊՍԺ-ն չպետք է հավակնի այն տեղին, որը տասնամյակների նվաճումների շնորհիվ եվրոպական ֆուտբոլում ամրագրել է «Ռեալը»։

Իսպանական ակումբն արտագնա պարտությունից հետո (0։1) սեփական դաշտում 3։1 հաշվով հաղթեց ֆրանսիական գրանդին և անցավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ