«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր», հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022թ. հուլիսից, 98 խաղում 2 գոլ է խփել, կատարել 14 ասիստ։
«Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբը 2024/25 մրցաշրջանում 47 միավորով զբաղեցրել էր 9-րդ տեղը: