Logo

Դավիդ դե Խեան հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

18:01 / 08.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, որի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրացել էր հունիսի 30-ին, հրաժեշտ է տվել երկրպագուներին:

«Սա իմ հրաժեշտի նամակն է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել վերջին 12 տարիների սիրո համար: Մենք շատ բաների ենք հասել այն օրից ի վեր, երբ իմ սիրելի Ալեքս Ֆերգյուսոնը բերեց ինձ այս ակումբ:

Ամեն անգամ աներևակայելի հպարտություն էի զգում, երբ հագնում էի այդ մարզաշապիկը, կրում ավագի թևկապը, որ ներկայացնեմ աշխարհի մեծագույն ակումբը: Սա պատիվ է, որը մի քանի երջանիկ ֆուտբոլիստների է միայն վիճակվել:

Սա անմոռանալի և հաջողակ ժամանակաշրջան էր իմ կարիերայում: Չէի կարծում, որ այսքան բանի կհասնեմ, երբ փոքրիկ տղա էի և հեռանում էի Մադրիդից: Հիմա նոր մարտահրավերներ ընդունելու իսկական ժամանակն է: Մանչեսթերը միշտ կլինի իմ սիրտում և երբեք չի հեռանա այնտեղից»,- գրել է Դե Խեան սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում էր 2011 թվականից: 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 58 հանդիպման, բաց թողել 61 գնդակ և 25 անգամ անառիկ պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ