Logo

Դավիթ Խուրցիձեն հեռացել է «Ալաշկերտից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
01:48 / 27.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

Ռուս կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն հեռացել է Երևանի «Ալաշկերտից»։ Այդ մասին ԲԿՄԱ-ի դեմ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

Պատասխանելով ֆուտբոլիստի՝ հայտացուցակում չընդգրկվելու պատճառների մասին հարցին, Բարսեղյանն ասել է, որ խզվել է նրա հետ կնքված պայմանագիրը։

«Խուրցիձեի հետ պայմանագիրը խզվել է, նաև այլևս մեր թիմում չէ»,- հայտարարել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ պաշտոնական հայտարարություն չի եղել, մասնագետը պատասխանել է, որ «դա իրենց ներքին խոհանոցն է»։

Ընթացիկ մրցաշրջանում Դավիթ Խուրցիձեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 3 խաղի, խփել 1 գոլ։

Ռուս կիսապաշտպանը նախորդ տարվա ամռանը Երևանի «Արարատից» էր տեղափոխվել «Ալաշկերտ»: Նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, խաղացել է նաև Մոսկվայի «Արարատում», Պերմի «Ամկարում», ներկայացրել է Ռուսաստանի Մ17 հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ