Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուից» հեռացած ռուսաստանցի կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտի» գույները պաշտպանել էր նաև 2021/2022 մրցաշրջանում:
Ավարտված մրցաշրջանում Խուրցիձեն «Ուրարտուի» կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր:
Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն


