Logo

Դավիդ Լուիսը նոր թիմ ունի

10:42 / 21.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Չելսիի» ու ՊՍԺ-ի նախկին պաշտպան Դավիդ Լուիսը պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆորտալեզայի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

37-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է կնքել պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 

Լուիսն ակումբային կարիերան սկսել է բրազիլական «Վիտորիայում», որտեղից 2007-ին տեղափոխվել է Եվրոպա: «Բենֆիկայի», «Չելսիի» ու ՊՍԺ-ի կազմում նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա