Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» պայմանագիր է ստորագրել անվանի պաշտպան Դավիդ Լուիս հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը 2+1 սկզբունքով է։
Բրազիլացի պաշտպանը նախկինում հանդես է եկել «Չելսիում», ՊՍԺ-ում, «Արսենալում», «Բենֆիկայում» և այլ ակումբներում։ Նա 57 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում, խփել 3 գոլ։
«Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Ակումբն այժմ մասնակցում է Չեմպիոնների լիգային և որակավորման երրորդ փուլում կմրցի Կևի «Դինամոյի» դեմ։


