
տուր
01 Հունվար 1970 - 12:08
- 
Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ինքն իրեն հիանալի նվեր մատուցեց ծննդյան 35-ամյակի առթիվ, որը նշել էր իսլանդացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի նախօրեին: Փորձառու դարպասապահը միանգամից երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց:
Նախ, նա 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց, ինչը հավաքականի դարպասապահներից և ոչ մեկին չէր հաջողվել: Յուրչենկոն գերազանցեց Ռոման Բերեզովսկուն և Արսեն Բեգլարյանին պատկանող ռեկորդային ցուցանիշը, որոնք 2 անընդմեջ խաղում էին դարպասն անառիկ պահել:
Բերեզովսկին ռեկորդը սահմանել էր 2011թ. Անդորրայի (3-0) և Սլովակիայի (4-0) հավաքականների հետ անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական արտագնա հանդիպումներում: 2017թ. Արսեն Բեգլարյանին հաջողվել էր կրկնել ռեկորդային ցուցանիշը՝ դարպասն անառիկ պահելով ղազախների հետ աշխարհի առաջնության ընտրական երևանյան մրցախաղում (2-0) ու Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ սեփական հարկի տակ անցկացրած ընկերական խաղում (5-0):

Խոակին Կապառոս. «Մենք հիանալի արդյունքի հասանք»
Երկրորդ ռեկորդը վերաբերում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակին: Վրաստանի հավաքականի հետ Ազգերի լիգայի հանդիպման 65-րդ րոպեին 11մ հարվածով գոլ բաց թողնելուց հետո Յուրչենկոն արդեն 295 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ է պահել: Ռումինացիների հետ խաղում նա հնարավորություն ունի ավելի բարելավելու ռեկորդային իր ներկայիս ցուցանիշը:
Նախկին ռեկորդը պատկանում էր Ռոման Բերեզովսկուն, որը 2011թ. 282 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Հարկ է նշել, որ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած 18 դարպասապահներից միայն 4-ին է հաջողվել 200 և ավելի րոպե շարունակ գոլ բաց չթողնել: Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ առավել հաճախ՝ 5 անգամ դա հաջողվել է Ռոման Բերեզովսկուն, որը հավաքականում անցկացրած խաղերի քանակով (94) դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիր է:
Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն ՀՀ հավաքականում իր նորամուտը նշել էր անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի մեկնարկային խաղում, որում 11մ հարվածներով 2 գոլ էր ընդունել սեփական դարպասը:

Տպավորիչ հաղթանակ՝ երկրպագուների ներկայությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Իսլանդիա հանդիպումից
Իսլանդացիների հետ հանդիպումը ՀՀ հավաքականում Յուրչենկոյի 8-րդ խաղն էր, որոնցում նա 6 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ): Եթե հաշվի չառնենք Ֆելիքս Հակոբյանին, որը հավաքականում ընդամենը մեկ խաղ է անցկացրել՝ դարպասն անառիկ պահելով, ապա անխոցելիության գործակցով Յուրչենկոն լավագույնն է ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահների մեջ: 8 հանդիպումներց 4-ում Յուրչենկոն գոլ բաց չի թողել:
VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի դարպասը 200 և ավելի րոպե շարունակ անառիկ պահած դարպասապահների ցուցանիշները:
| Դարպասապահներ | Րոպե | Ժամանակահատված |
| 1. Դավիթ Յուրչենկո | 295 | 15.11.2020 Վրաստան՝ 2-1 – 28.03.2021 Իսլանդիա՝ 2-0 |
| 2. Ռոման Բերեզովսկի | 282 | 04.06. 2011 Ռուսաստան՝ 1-3 – 07.10.2011 Մակեդոնիա՝ 4-1 |
| 3. Գևորգ Կասպարով | 277 | 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 – 01.04.2009 Էստոնիա՝ 0-1 |
| 4. Ռոման Բերեզովսկի | 258 | 08.10.2010 Սլովակիա՝ 3-1 – 04.06.2011 Ռուսաստան՝ 1-3 |
| 5. Գևորգ Կասպարով | 257 | 09.02.2011 Վրաստան՝ 1-2 – 14.08.2013 Ալբանիա՝ 0-2 |
| 6. Ռոման Բերեզովսկի | 243 | 07.05.1997 Ուկրաինա՝ 1-1 – 10.09.1997 Գերմանիա՝ 0-4 |
| 7. Արսեն Բեգլարյան | 232 | 11.11.2016 Չեռնոգորիա՝ 3-2 – 04.06.2017 Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0 |
| 8. Ռոման Բերեզովսկի | 212 | 05.06.1999 Իսլանդիա՝ 0-2 – 18.08.1999 Էստոնիա՝ 0-2 |
| 9. Ռոման Բերեզովսկի | 209 | 11.10.1997 Ուկրաինա՝ 0-2 – 05.09.1998 Անդորրա՝ 3-1 |
Իսլանդական «հո՜ւ»՝ Հայաստանի հավաքականի ու երկրպագուների կատարմամբ (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
