Logo

Դավիդե Անչելոտին հնարավոր է ֆրանսիական թիմ գլխավորի

11:19 / 21.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին հնարավոր է Լիգա 1-ը ներկայացնող թիմ գլխավորի, հայտնում է Footmercato-ն:

Ֆրանսիական «Ռեյմսի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի փնտրտուքի մեջ է: Ակումբի կարճ ցուցակում են հայտնվել «Հավրի» մարզիչ Լուկա Էլսները, ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտյեի նախկին օգնական Ժոաու Սակրամենտուն, «Յանգ Բոյզի» նախկին մարզիչ Ժոել Մանյինը, «Սերկլ Բրյուգեի» մարզիչ Միրոն Մուսլինը և Դավիդե Անչելոտին:

«Ռեյմսը» մտադիր է նոր գլխավոր մարզչի խնդիրը լուծել մինչև մինչմրցաշրջանային հատվածը, որպեսզի թիմը հնարավորություն ունենա նախապատրաստվելու նոր մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շամպանը ներկայացնող թիմը Լիգա 1-ում գրավել է 8-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ