Ընկերական խաղի շրջանակում «Խիմկին» 1:3 հաշվով պարտվել է դանիական «Հելսինգերին»:
81-րդ րոպեին ռուսական ակումբի միակ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը:
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Խիմկի» էր տեղափոխվել «Ալաշկերտից»: Գործարքը կայացել էր 2021 թվականի օգոստոսի 8-ին (ըստ՝ Transfermarkt-ի):
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրանում Դավիդյանն անցկացրել է 5 հանդիպում: