Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 10-րդ տուրում «Ռոտորը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթեց ԿԱՄԱԶ-ին։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, որը 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` բացելով խաղի հաշիվը։
27-ամյա ֆուտբոլիստը «Ռոտոր» տեղափոխվելուց հետո խփեց երկրորդ գոլը։
«Ռոտորի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականում հանդես եկած Արտյոմ Սիմոնյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։
Վոլգոգրադը ներկայացնող ակումբը 20 միավորով բարձրացավ երրորդ տեղ, ԿԱՄԱԶ-ը 18 միավորով 5-րդն է։
Դավիդյանի գոլը`


