Ռուսական «Ռոտորի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական հրավիրվել էր 2024թ. սեպտեմբերին։ Նա ազգային թիմում մասնակցել է 3 հանդիպման։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի երրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի Հունգարիայի, իսկ հոկտեմբերի 14-ին` Իռլանդիայի հավաքականների դեմ։
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


