Logo

Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանը պարտվեց մեկնարկում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:34 / 12.09.2022Ըմբշամարտ
Դավիթ Օվասապյան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մ23 տարեկանների Եվրոպայի ու աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը 130 կգ քաշային կարգի որակավորման փուլում 1-1 հաշվով պարտվեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ամերիկացի Քոլթոն Մայքլ Շուլցին:

ԱՄՆ-ի ներկայացուցչի՝ եզրափակիչ հասնելու դեպքում Օվասապյանը սեպտեմբերի 13-ին սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:

Հիշեցնենք, որ քիչ առաջ 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհամասի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգի որակավորման փուլում 8-2 հաշվով հաղթել էր Վրաստանը ներկայացնող Պրիդոն Աբուլաձեին:

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա