Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Երևանի ԲԿՄԱ-ի կազմում համալրել է կենտրոնական հարձակվող Դավիթ Արշակյանը։ 28-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում ելույթ կունենա 20 համարի խաղաշապիկով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դավիթ Արշակյանի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որտեղ ելույթ է ունեցել 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվար:
Կարիերայի ընթացքում հարձակվող խաղացել է նաև լիտվական «Տրակայում», ամերիկյան «Չիկագո Ֆայրում», դանիական «Վայլեում», խորվաթական «Գորիցայում», Երևանի «Արարատում» և այլ ակումբներում: 2016 թվականին Արշակյանը մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։


