Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը չի կարողացել տիրանալ IBF վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսին:
35-ամյա բռնցքամարտիկը Ֆիլադելֆիայում կայացած տիտղոսային մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտվել է գործող չեմպիոն Ջարոն Էնիսին:
Ամերիկացին 5-րդ ռաունդի վերջնամասում նոկդաունի է ենթարկել Ավանեսյանին, որը 6-րդ ռաունդից առաջ եղած ընդմիջմանը մրցավարներին հայտնել է, որ չի կարող շարունակել մենամարտը, գրանցվել է տեխնիկական նոկաուտ:
27-ամյա Էնիսն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, սա նրա 32-րդ հաղթանակն է: Ավանեսյանի համար սա 5-րդ պարտությունն է, ունի 31 հաղթանակ:


