Logo

Դավիթ Չալոյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

17:37 / 02.06.2024Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բագկոկում ավարտվին մոտեցող վարկանիշային մրցաշարում նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Չալոյանն ուղեգրի համար մենամարտում 3-2 հաշվով հաղթեց իռլանդացի Մարտին Մակդոնահին:

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանն էլ (80 կգ) օլիմպիական ուղեգրի համար լրացուցիչ մենամարտում 0-5 հաշվով պարտվեց հորդանանցի Հուսեին Իշաիշին:

Այսպիսով, գյումրեցի Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում: Սա Հայաստանի 12-րդ օլիմպիական ուղեգիրն էր Փարիզ-2024-ի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում վարկանիշային մրցաշարին մասնակցել էին նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Ֆոտո՝ ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ