Logo

Դավիթ Հակոբյանը նորամուտն է նշել Սլովակիայում

15:24 / 25.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը նորամուտն է նշել «Պոդբրեժովայի» կազմում։

«Ժիլինայի» դեմ Սլովակիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (0-3) 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին։

Հակոբյանն այս ամռանն է 3 տարվա պայմանագիր ստորագրել «Պոդբրեժովայի» հետ։ Նա հայկական ակումբներից հանդես է եկել ԲԿՄԱ-ում, 37 խաղում 7 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

«Պոդբրեժովան» 7 միավորով 7-րդ տեղում է, «Ժիլինան»` 10 միավորով երկրորդ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ