Logo

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

15:43 / 20.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական խաղերի հայտացուցակում։

«Պոդբրեժովան» 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի առաջնությունում մասնակցել է չեմպիոնական փլեյ-օֆֆին ու 37 միավորով զբաղեցրել 6-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ