«Նոան» պայմանագիր է ստորագրել ձախ պաշտպան Դավիթ Սուալեհեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը 2022թ. հուլիսից հանդես էր գալիս Լյուբլյանայի «Օլիմպիայում», 112 խաղում խփել է 5 գոլ, կատարել 11 ասիստ։
Նախկինում նա խաղացել է միայն պորտուգալական ակումբներում` Լիսաբոնի «Սպորտինգի» երկրորդ թիմում, «Գիմարայնշում», «Կոիմբրայում», «Ֆարենսեում», «Պորտուի» տարբեր տարիքային թիմերում։


