Logo

Դավիթ Թորոսյան. «Բաչկովի մրցակիցը չէր սպասում, որ Հովհաննեսի նման բռնցքամարտիկը կարող է հաղթել իրեն»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.06.2017ՍՊՈՐՏ
20170627 123137 1 - Դավիթ Թորոսյան. «Բաչկովի մրցակիցը չէր սպասում, որ Հովհաննեսի նման բռնցքամարտիկը կարող է հաղթել իրեն»

Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց ուկրաինական Խարկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունը:

Աշխարհամասի կարևորագույն ստուգատեսին Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում էր 8 բռնցքամարտիկ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հռչկավեց Եվրոպայի չեմպիոն ու իրավունք ստացավ մասնակցել աշխարհի առաջնությանը, իսկ 60 կգ քաշայինների պայքարում Կարեն Տոնականյանին հաջողվեց նվաճել օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

«Մենք մեր առջև դրած խնդիրը կատարել ենք: Փոքր երկիր ենք և մեր հնարավորությունները սահմանափակ են՝ համեմատած այլ երկրների:

Իսկ ինչ վերաբերում է  աշխարհի առաջնությանը, ապա կարծում եմ, որ Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության միջև ընդմիջումը շատ քիչ է, սխալ են հաշվարկել: Այդ ամենը արվել է ոչ մասնագետների կողմից: Բռնցքամարտիկներին նման ծանրագույն մրցաշարերից հետո նվազագույնը 1 ամիս ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար:

Ստացվում է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ունի երկու մասնակից՝ Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը: 

Բայց կարծում եմ, որ ֆեդերացիայի նախագահի հետ կհամագործակցենք (EUBC՝ Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիա) և հույս ունենանք, որ արտահերթ կարգով Նարեկ Մանասյանին ևս մասնակցելու հնարավորություն կտան: Նրան շատ նեղացրին Եվրոպայի առաջնությունում: Նարեկի մրցակիցը գործող Օլիմիպիական չեմպիոն Եվգենի Տիշչենկոն էր, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինքներդ մտածեք նրա հաղթանակի մեջ քաղաքականություն կար, թե ոչ»,-շեշտեց Դ. Թորոսյանը:

Հայ մասնագետը անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին քայլերը կատարող Նարեկ Աբգարյանի ելույթներին Եվրոպայի առաջնությունում:

«Նարեկ Աբգարյանը, ցավոք, չկարողացավ տեղավորվել այդ 3 ռաունդի մեջ: Շատ ողջունելի է AIBA-ի նոր կանոնը, որը թույլ է տալիս պրոֆեսիոնալ բռցնքամարտիկներին մինչև 15 մենամարտ անցկացնելը մասնակցել Օլիմիպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Այնուամենայնիվ այստեղ մի խնդիր կա. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները աստիճանաբար առանց իրենց կամքի հեռանում են սիրողականից: Նարեկը պրոֆեսիոնալ ռինգում 4 մարտ է անցկացրել 8 ռաունդով, ես նրան Եվրոպայի առաջնությունից առաջ հարցրի կկարողանա արդյոք մենամարտ վարել սիրողական հարթակում, ինքը վստահությամբ ասաց, որ կարող է, բայց նա իր անցման փուլը չկարողացավ ճիշտ գնահատել»:

Դավիթ Թորոսյանը պատմեց, որ Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչ փուլում թերագնահատել էր գյումրեցի մարզիկի հնարավորությունները:

«Լյուկ Մկորմանը բավական ուժեղ մրցակից էր, բոլոր մենամարտերը վստահաբար հաղթել էր, սակայն եզրափակչում Հովհաննեսը 5-0 բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ: Բաչկովի մրցակիցը շատ վատ էր պահում իրեն ռինգում, չէր սպասում, որ Հովհաննեսի նման բռնցքամարտիկը կարող էր հաղթել իրեն»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ