Այսօր տարբեր չվերթներով Երևան են ժամանել Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Դավիթ Յուրչենկոն, Արշակ Կորյանը և Խորեն Բայրամյանը՝ հաղորդում է ՖԱՖ-ն իր ֆեյսբուքյան էջում։
«Անցկացնելով շուրջ 7 ժամ օդանավակայանում, պահպանելով անվտանգության կանոնները և ավանդույթը՝ մեր նորեկները ստացան պատշաճ ընդունելություն և մեր խորհրդանշական շարֆերը»,- մասնավորապես ասված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեք ֆուտբոլիստներն էլ հայտավորված են՝ մասնակցելու Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան խաղերին։
Լուսանկարները՝ ՖԱՖ-ի
- 4





