
տուր
01 Հունվար 1970 - 13:24
- - 

Մարտին՝ Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի «Տոտենհեմ» – «Նորվիչ» հանդիպման ժամանակ արտասովոր դրվագ էր գրանցվել. լոնդոնցիների կիսապաշտպան Էրիկ Դայերը բարձրացէլ էր տրիբունա ու վիճել երկրպագուներից մեկի հետ, որը խաղի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր արել իր հասցեին՝ ընտանիքի անդամների առջև, որից հետո էլ ֆուտբոլիստի կրտսեր եղբայրը, հետո արդեն Դայերը վիճել էին երկրպագուի հետ:
Եվ ահա, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշում է կայացրել պատժել ֆուտբոլիստին՝ տուգանելով 40 հազար ֆունտով, ինչպես նաև որակազրկել Պրեմիեր լիգայի 4 խաղով:
«Տոտենհեմը» 33 խաղից հետո վաստակած 48 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

