Logo

Սքոուլզն ասել է՝ ով է ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:11 / 07.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը կարծում է, որ Կևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է:

Հիշեցնենք, որ բելգիացի խաղացողը դուբլով էր աչքի ընկել մանչեսթերյան դերբիում:

«Կևինը Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանն է, և, միգուցե, նաև աշխարհի: Նա խաղադաշտում կարող է անել ամեն ինչ. այս տղան գոլեր է խփում, գոլային պահեր ստեղծում, հիանալի է տիրում գնդակին, նրա փոխանցումները հրաշալի են, լավ է պաշտպանվում: Դե Բրույնեին կանգնեցնելը դժվար է»,- անգլիացու խոսքը մեջբերում է Daily Post-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ