«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց:
Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն անցկացրեց «Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս:
«Սա նշանակում է, որ ես միշտ լինելու եմ այս ակումբի մի մասը: Մանչեսթեր այցելելիս կտեսնեմ ինձ ու կհամոզվեմ, որ միշտ այստեղ եմ», - նշեց Կևինը խաղից հետո:
«Մանչեսթեր Սիթին» նման կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել նաև Վենսան Կոպմանիին, Դավիդ Սիլվային ու Սերխիո Ագուերոյին: