Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։
33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:
Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին:։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն նա չի ցանկանում կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։