Logo

Դե Ձերբի. «11-մետրանոց նշանակելն ամոթալի էր»

10:46 / 17.09.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին ամփոփել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Ռեալից» կրած պարտությունը, գրում է Marca-ն:

«Այդ 11-մետրանոցը նշանակելն ամոթալի էր, ու հավատացե՛ք, ես նույնը կասեի, եթե այն նշանակվեր մեր օգտին: Այդտեղ 11-մետրանոց չկար: Բայց այնպես չէ, որ մտածում եմ՝ 11-մետրանոց նշանակվեց կարմիր քարտի դրվագը փոխհատուցելու համար: 

Կարող էինք հաղթել, եթե մի փոքր էլ ավելացնեինք: Բազմաթիվ նոր խաղացողներ ունենք, ու նրանց համար հեշտ չէ արագորեն բարձրացնել համագործակցության մակարդակը: Կարծում եմ՝ հաշվի առնելով այս կազմի որակը՝ մի փոքր վախեցած էինք խաղում, իսկ Կարվախալի կարմիր քարտից հետո բավարար ճնշում չգործադրեցինք», - ասել է իտալացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ