Logo

Դե Ձերբի. «Գրինվուդը «Ոսկե գնդակը» նվաճելու ներուժ ունի»

17:11 / 13.12.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին խոսել է ակումբի վինգեր Մեյսոն Գրինվուդի մասին, հայտնում է Get Football News France-ը։

«Մեյսոնին ամեն օր տեսնում եմ։ Նա հսկայական ներուժ ունի։ Նման մակարդակի ֆուտբոլիստներ Եվրոպայում գրեթե չկան։ Գրինվուդը «Ոսկե գնդակը» նվաճելու ներուժ ունի։ Նա բավարար որակներ ունի` մրցանակը նվաճելու համար։ Կուզեմ` նա ավելի կայուն խաղա։

Գրինվուդին հարկավոր է ավելի ագրեսիվ պրեսինգի դիմել, ավելի լավ գնդակը վերահսկել, երբ թիմը դժվարին իրավիճակում է»,- ասել է իտալացի մասնագետը։

Անգլիացի եզրայինը պրովանսյան ակումբում հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 56 խաղում խփել է 35 գոլ, կատարել 10 ասիստ։

Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ