Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին ցանկանում է, որ ակումբի վինգեր Անսու Ֆաթին բարելավի մարզավիճակը.
«Ֆաթին լավ է աշխատում մարզումներին, սակայն նրանից այլ ակնկալիքներ ունեմ։ Իմ կարծիքը նրա վերաբերյալ չի փոխվել. Ֆաթին աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, բայց կցանկանայի, որ նա բարելավի մարզավիճակը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Ֆաթին վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից, որի հետևանքով բաց է թողել «Բրայթոնի» նախորդ 14 հանդիպումները։ Ապրիլի 3-ին 21-ամյա ֆուտբոլիստը «Բրենթֆորդի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի արտագնա խաղում (0-0) չէր ընգրկվել «Բրայթոնի» հայտացուցակում։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»։ Նա անգլիական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, 26 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում։


