Logo

Դե Խեան 7 գոլ բաց թողնելուց հետո դիմել է երկրպագուներին

12:43 / 06.03.2023Ֆուտբոլ
Դավիդ դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլից» 7 գոլ բաց թողնելուց հետո դիմել է երկրպագուներին:

«Ես հասկանում եմ, որ նման իրավիճակում նման հաղորդագրություններն այնքան էլ տեղին չեն։ Մեզ համար աղետալի պահ է: Նման արդյունքն ուղղակի անընդունելի է։ Մենք պարտավորություններ ունենք այս ակումբի հանդեպ, պատասխանատու ենք այս տարբերանշանի համար։

Առջևում շատ հանդիպումներ կան, մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա»,- սոցցանցերում գրել է Դե Խեան:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 25 խաղից հետո 49 միավորով երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա