Logo

Դե Խեան անդրադարձել է «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի մրցավարությանը (ֆոտո)

22:10 / 04.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

Հանդիպման մրցավար Անդրե Մարիները խաղի ժամանակ մի քանի խնդրահարույց որոշումներ էր կայացրել՝ ի վնաս «Մանչեսթեր Յունայթեդի»՝ այդ թվում խաղադաշտից հեռացնելով տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին:

Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան Թվիթերում gif է հրապարակել Ժոզե Մոուրինյոյի մասնակցությամբ:

2014 թվականի մարտին Ժոզե Մոուրինյոյի «Չելսին» 0-1 հաշվով պարտվել էր «Ասթոն Վիլային», իսկ խաղադաշտից հեռացվել էր երեք ֆուտբոլիստ: Մոուրինյոն այդ ժամանակ ակնարկել էր, որ մրցավարը վատ է սպասարկել հանդիպումը:

«Եթե ես խոսեմ, մեծ խնդիրներ կունենամ, իսկ խնդիրներ ես չեմ ուզում»,- ասել էր պորտուգալացի մասնագետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ