Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն արձագանքել է Իսպանիայի հավաքականի կազմից Լամին Յամալի դուրս մնալուն, հայտնում է BeinSports-ը:
«Ես շոկի մեջ եմ. երբևէ նման իրավիճակի չեմ հանդիպել: Չեմ կարծում, թե այս իրավիճակը համապատասխանում է նորմալ կոչվելուն: Դուք ոչնչից տեղյակ չեք, և հանկարծ այսպիսի բան»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
«Բարսելոնայի» վինգերն աճուկի վնասվածքի պատճառով չի օգնի «Ֆուրիա Ռոխային» Մունդիալ 2026-ի ընտրական փուլի առաջիկա 2 խաղում:


