Logo

Դե լա Ֆուենտե. «Հպարտանում եմ Իսպանիայի հավաքականով»

11:25 / 08.09.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Թուրքիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (6-0) տարած հաղթանակի մասին, գրում է Marca-ն։

«Ես հպարտանում եմ Իսպանիայի հավաքականով։ Թիմը շարունակում է աճել ու բարելավել խաղը։ Ես առաջինն եմ, որը զարմացած է։

Սա այնպիսի թիմ է, որի ֆուտբոլիստներին հնարավորինս քիչ բան կա ասելու։ Նրանք ամեն ինչ շատ հեշտ հասկանում են։ Մենք չէինք ցանկանում թույլ տալ այն սխալները, որոնք եղել էին Բուլղարիայի դեմ խաղում (3-0)։

Շատ եմ ցավում Նիկո Ուիլյամսի համար։ Նա կարծես ազդրի վնասվածք է ստացել»,- ասել է Դե լա Ֆուենտեն։

Թուրքիա - Իսպանիա հանդիպումը հեռարձակվել է «Ֆասթ Սպորտ 1»-ով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ