Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Գերմանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին, հաղորդում է Marca-ն։
- Իսպանիան ավելի՞ լավն է, քան Գերմանիան:
- Ով դա ձեզ ասել է, սուտ է խոսել: Ես ասացի, որ լավ թիմ ունեմ։ Այո, իմ խաղացողներից ոչ մեկին չէի փոխանակի գերմանացիների հետ, ինձ համար իմ ֆուտբոլիստները լավագույնն են:
- Եթե վաղը հաղթեք, կդառնա՞ք Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտը:
Ոչ: Փլեյ-օֆֆում խաղում են միայն լավագույնները: Չգիտեմ՝ որ հավաքականն էլ վաղը դուրս գա կիսաեզրափակիչ, կլինի ֆավորիտը, բայց մենք եկել ենք այստեղ՝ պայքարելու տիտղոսի համար։
Հիշեցնենք, որ Իսպանիա - Գերմանիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Շտուտգարտի ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Ֆրանսիա - Պորտուգալիա դիմակայության ուժեղագույնին: