Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գովել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին, հաղորդում է Barca Universal-ը:
«Պեդրին անհավանական է: Նրա ելույթներն այս մրցաշրջանում ապացուցում են դա: Նրա ունիվերսալ լինելը շատ է օգնում ինձ: Պեդրին աշխարհի լավագույն խաղացողն է իր խաղային դիրքում»,- ասել է Եվրոպայի չեմպիոնի գլխավոր մարզիչը:
Պեդրին Իսպանիայի հավաքականի կազմում կպատրաստվի Նիդերլանդների ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի երկու խաղերին:


